Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության կին պատմագավոր Սեւդա Էրդան Քըլըչը կոչ է արել Էփշտեյնի փաստաթղթերի հետ կապված խորհրդարանական ուսումնասիրություն սկսել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխաանցմամբ՝ թուրք կին պատգամավոր Սեւդա Էրդանը մեջլիսի ամբիոնից իր ելույթի ժամանակ ասել է, թե Էփշտեյնի փաստաթղթերում Թուրքիայի անունը անցնում է իբր անչափահաս աղջիկների տեղափոխելու եւ միլիարդավոր դոլարների հետ կապված։ Նա կոչ է արել խորհրդարանական ուսումանսիրություններ կատարել եւ պարզել ամենը։ Նա շեշտել է թե պետք է մաքրել Թուրքիայի անվան հետ կապված այդ սեւ բիծը։
«Պետության պարտականությունը ոչ թե լռել, այ իրականությունը բացահայտելն է»,–ասել է Սեւդ Էրդանը՝ կոչ անելով կորած երեխաների տվյալները հասարակությանը ներկայացնել, ԱՄՆ–ից պահանջել Էփշտեյնի փաստաթղթերը առանց սահմանափակման եւ սկսել լիաժեք ուսումնասիրություններ։





























