Չինաստանը վճռականորեն կհակազդի հեգեմոնիզմին և ուժային քաղաքականությանը, ինչպես նաև հավասարություն ու արդարություն կապահովի միջազգային հարաբերություններում: Այս մասին ասված է կառավարության աշխատանքի մասին զեկույցում, որը հինգշաբթի օրը ներկայացվել է 14-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի 4-րդ նստաշրջանի քննարկմանը, հայտնում է Սինհուան:

Չինաստանը հաստատակամորեն հավատարիմ կմնա անկախ և ինքնուրույն արտաքին խաղաղ քաղաքականությանը, անշեղորեն կընթանա խաղաղ զարգացման ուղիով և կընդլայնի գլոբալ գործընկերային ցանցը, նշված է զեկույցում:

Չինաստանը պատրաստ է միջազգային հանրության հետ միասին հանդես գալ հանուն իրավահավասար ու կարգավորված բազմաբևեռ աշխարհի, ինչպես նաև համընդհանուր հասանելի և ներառական տնտեսական գլոբալացման, խթանել Գլոբալ զարգացման նախաձեռնության, Գլոբալ անվտանգության նախաձեռնության, Գլոբալ քաղաքակրթության նախաձեռնության և Գլոբալ կառավարման նախաձեռնության իրականացումը, նշվում է զեկույցում։

Ըստ զեկույցի՝ երկիրը նաև ակտիվորեն կմասնակցի գլոբալ կառավարման համակարգի բարեփոխմանն ու զարգացմանը, կնպաստի միջազգային կարգի զարգացմանն ավելի արդար և ռացիոնալ ուղղությամբ։

«Այսպիսով, մենք համատեղ ջանքեր կգործադրենք մարդկության միասնական ճակատագրի հանրույթ կառուցելու և ողջ աշխարհում խաղաղության ու զարգացման գեղեցիկ ապագա ստեղծելու համար», - ասված է զեկույցում։