ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Axios-ին տված հարցազրույցում, հայտարարել է, որ իր տեսանկյունից, Իրանի «անվերապահ կապիտուլյացիան», որի մասին նա հայտարարել է ուրբաթ օրը իր սոցիալական ցանցի էջում, կարող է նաև պաշտոնական չլինել։

«Անվերապահ կապիտուլյացիան կարող է լինել այնպիսին, որ դրա մասին կհայտարարեն (իրանցիները)։ Սակայն դա կարող է նաև լինել այնպես, որ (նրանք կապիտուլյացիայի են ենթարկվում), երբ չեն կարող շարունակել կռվել, քանի որ չունեն ոչ ոքի և ոչինչ կռվելու համար»,- պարզաբանել է Թրամփը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցի էջում ուրբաթ հայտարարել է, որ Իրանի հետ որևէ գործարք չի կնքի և միայն անվերապահ կապիտուլյացիա է ակնկալում։