ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել մի նավի, որն, ըստ ամերիկյան հետախուզության տվյալների, թմրանյութ էր տեղափոխում Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM):
«Southern Spear» («Հարավային նիզակ») օպերատիվ խումբը հարվածել է ահաբեկչական կազմակերպության կողմից շահագործվող մի նավի, որը շարժվում էր Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հայտնի երթուղով: Գործողության ընթացքում սպանվել է վեց նարկոահաբեկիչ։ Ամերիկացի զինծառայողների շրջանում տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Անցյալ տարվա սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ն Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում 45 հարված է հասցրել թմրավաճառների ենթադրյալ նավերին, որոնցով, ըստ ամերիկյան հետախուզության պնդման, թմրանյութեր են տեղափոխվում: Այդ հարվածների հետևանքով 157 մարդ է սպանվել։




























