Իրաքի Քիրքուք քաղաքում Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի (PMF) 40-րդ բրիգադի շտաբի վրա հարձակում է իրականացվել, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն: Իրաքի անվտանգության աղբյուրը «Ալ Ջազիրա արաբական»-ին ասել է, որ շտաբի վրա երկու ավիահարվածների հետևանքով առնվազն հինգ մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել:
Դեռևս պարզ չէ, թե ով է իրականացրել հարձակումը:
PMF–ն, որը հայտնի է նաև որպես Հաշդ ալ-Շաաբի, հովանոցային կազմակերպություն է, որը հիմնականում բաղկացած է շիական զինված խմբավորումներից, այդ թվում՝ այն խմբավորումներից, որոնք առաջին անգամ առաջացել են Իրաքի ամերիկյան օկուպացիայի դեմ դիմադրության ժամանակ:
Իրաքի անվտանգության աղբյուրը նաև «Ալ Ջազիրա արաբական»-ին ասել է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Իրաքի մայրաքաղաքի օդանավակայանի մոտ գտնվող ամերիկյան լոգիստիկ ճամբարին:
Վերջերս Իրաքում ռազմական լարվածությունը մեծացել է, և ռազմավարական թիրախները, այդ թվում՝ Հարիրի ավիաբազան և Էրբիլի միջազգային օդանավակայանը, բազմիցս հարվածներ են ստացել հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև շարունակվող դիմակայության ֆոնին:





























