G7 երկրների էներգետիկայի նախարարները Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով աջակցություն են հայտնել կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկման, մասնավորապես՝ նավթի ռազմավարական պահուստների օգտագործման գաղափարին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով նախարարների կոմյունիկեին։

Ըստ փաստաթղթի, որից հատվածներ է մեջբերում գործակալությունը, նախարարները «սկզբունքային համաձայնություն են տվել պրոակտիվ միջոցների կիրառմանը, այդ թվում՝ ռազմավարական պահուստների օգտագործմանը»։

Նրանք նաև նշել են, որ «ուշադիր հետևում են էներգետիկ շուկայի միտումներին և համակարգում են իրենց գործողությունները G7-ի շրջանակներում», ինչպես նաև միջազգային գործընկերների և Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) անդամ երկրների հետ։