Տեխասի իշխանությունները նահանգի բոլոր մուսուլմանական դպրոցներից հանել են աշակերտների աջակցության հատուկ ծրագիրը, որի բյուջեն գնահատվում է 1 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնել է The Washington Post (WP) պարբերականը։

Ինչպես պարզաբանել են իշխանությունները, որոշումը պայմանավորված է նրանով, որ մի քանի մուսուլմանական դպրոցներ միջոցառումներ են անցկացրել Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի (CAIR) հովանու ներքո, որը Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթի որոշմամբ 2025 թվականի նոյեմբերին ճանաչվել էր ահաբեկչական կազմակերպություն։ CAIR-ն ավելի վաղ հերքել էր ահաբեկիչների հետ կապերի մասին բոլոր մեղադրանքները, իսկ Տեխասի շուրջ 20 մուսուլմանական դպրոցների խորհուրդը խտրական է համարել նահանգի կառավարության որոշումը։ Որոշման արդյունքում աշակերտները զրկվել են զգալի դրամական աջակցությունից և խորհուրդը դատական հայց է ներկայացվել տեղական վարչակազմի դեմ։

WP-ն հստակեցնում է, որ ծրագիրը նախատեսում է վճարումներ իրականացնել տեղական դպրոցների յուրաքանչյուր աշակերտի համար, որոնք տատանվում են 2 հազար դոլարից մինչև 30 հազար դոլար։ Հաջորդ ուսումնական տարվա սկզբից երեխաների ընտանիքները կարող են այդ միջոցներն օգտագործել լրացուցիչ մասնավոր կրթության կամ ուսումնական գործընթացի հետ կապված այլ ծախսերի համար։