ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հանկարծակի ընդհատել է հեռուստատեսային հարցազրույցը, երբ նրան ասել են, որ «նախագահը ցանկանում է անհապաղ տեսնել իրեն»։
Լրատվամիջոցների տվյալներով՝ պաշտոնյան մի քանի րոպեով լքել է ստուդիան։ Վերադառնալուն պես դիտորդները նկատել են, որ նրա ձայնը նկատելիորեն դողում է, ինչը գրավել է ֆինանսական թրեյդերների եւ վերլուծաբանների ուշադրությունը։
Իրավիճակը մտահոգություն է առաջացրել շուկաներում՝ ԱՄՆ-ում սակարկությունների բացումից մի քանի ժամ առաջ։ Նախօրեին ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել էին անկումով, ինչը սրել էր ներդրողների անհանգստությունը։
Մի շարք վերլուծաբաններ միջադեպն անվանել են «հնարավոր է՝ ԱՄՆ պատմության մեջ ամենաթանկ դողացող ձայնը», ենթադրելով, որ անորոշությունը կարող է մեծացնել շուկաների վրա ճնշումը։ Նրանց գնահատմամբ՝ շաբաթվա վերջին աշխատանքային օրը կա ԱՄՆ հիմնական ֆոնդային ինդեքսների կտրուկ անկման վտանգ։



























