Հնդկաստանի կառավարությունը հայտնել է, որ Հնդկաստան ուղևորվող և շուրջ 94,000 մետրիկ տոննա կենցաղային հեղուկացված գազ տեղափոխող երկու լցանավ բարեհաջող անցել են Հորմուզի նեղուցը և շարժվում են դեպի Հնդկաստան. հայտնում է Al Jazeera-ն։
Ըստ Նավթի նախարարության հայտարարության, սպասվում է, որ լցանավերը Մումբայ կհասնեն այս շաբաթ։
Այս նավերը հնդկական դրոշի ներքո վերջիններն են, որոնց հաջողվել է անցնել այդ նեղ հատվածով։ Հեղուկացված գազի չորս լցանավ արդեն ավարտել է անցումը, իսկ ևս երեքը դեռևս գտնվում է նեղուցի արևմտյան մասում. ինչպես ուրբաթ ցույց են տվել LSEG-ի նավերի հետևման տվյալները:
Ըստ կառավարության տվյալների, Պարսից ծոցի արևմտյան հատվածում հնդկական դրոշի ներքո ընդհանուր առմամբ 18 նավ է մնում՝ 485 հնդիկ նավաստիներով։
Հնդկաստանը, որն աշխարհում հեղուկացված գազի երկրորդ խոշորագույն ներկրողն է, անցյալ տարի սպառել է 33,15 միլիոն տոննա գազ, ընդ որում՝ ներկրումն ապահովել է պահանջարկի մոտ 60%-ը։ Այդ ներկրման շուրջ 90%-ը բաժին է ընկել Մերձավոր Արևելքի երկրներին։