ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը ԱՄՆ-ում նշվող համազգային տոնի՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ հրաժարվել է ավանդական հնդկահավից: Սպիտակ տան Վարդագույն այգում հնդկահավին ներում շնորհելու իր առաջին արարողությանը Օբաման հայտնվեց դուստրերի՝ Մալիի եւ Սաշայի ուղեկցությամբ: Ըստ ավանդության, գոհաբանության օրվա նախօրյակին ԱՄՆ նախագահները բաց են թողնում փետրավորներին, որոնց պետք է ուտեն տոնին:
«Ուրախ եմ հայտնել, որ Courage (Տղամարդկություն) հնդկահավը, որին ես պատրաստվում էի ուտել, իմ դուստրերի միջամտության շնորհիվ խուսափեց դաժան եւ համեղ ճակատագրից»,- հայտարարել է Օբաման եւ հավելել, թե հնդկահավն ուղեւորվելու է Լոս-Անջելես, որտեղ Դիսնեյլենդում գլխավորելու է Գոհաբանության օրվան նվիրված շքերթը:
Գոհաբանության օրն ամերիկացիները սկսել են նշել 1621թ-ից: հենց այդ ժամանակ էլ ներկայիս Մասաչուսեթս նահանգի առաջին վերաբնակները որոշել են բերքահավաքից հետո շնորհակալություն հայտնել Բարձրյալին:




























