Ոստիկանության գվարդիայի ավտոբուսի և թեթև մարդատար մեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով տուժած բոլոր 12 քաղաքացիներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին NEWS.am-ին առողջապահության նախարարությունից։

Տուժած 12 քաղաքացիներն առաջին բուժօգնություն են ստացել ու դուրս գրվել։

Հիշեցնենք, որ այսօր Քուչակ-Ապարան ավտոճանապարհին վթար էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ականներին ուղեկցող ոստիկանական ավտոբուսի մասնակցությամբ։ Վթարի հետեւանքով կա 1 զոհ, 12 վիրավոր։