Այսպիսով, հանդիպումը լավ է անցել, հարցերի մեծ մասը համաձայնեցվել է, սակայն միակ իսկապես կարևոր՝ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ կետը մնացել է չլուծված։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այս պահից ԱՄՆ ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի ՇՐՋԱՓԱԿՄԱՆ գործընթացը։ Ինչ-որ պահի մենք կհասնենք «ՄՈՒՏՔԸ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ Է ԲՈԼՈՐԻՆ, ԵԼՔԸ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ Է ԲՈԼՈՐԻՆ» սկզբունքին, բայց Իրանը թույլ չտվեց դա՝ պարզապես հայտարարելով. «Այնտեղ ինչ-որ տեղ կարող է ական լինել», որի մասին իրենցից բացի ոչ ոք չգիտի։ ՍԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇԱՆՏԱԺ Է, և երկրների առաջնորդները, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների, երբեք թույլ չեն տա իրենց շանտաժի ենթարկել։ Ես նաև հանձնարարել եմ մեր ռազմածովային ուժերին միջազգային ջրերում որոնել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որն Իրանին տուրք է վճարել։
Անօրինական տուրք վճարող ոչ մի նավ բաց ծովում անվտանգ անցում չի ունենա։ Մենք նաև կսկսենք ոչնչացնել նեղուցներում իրանցիների տեղադրած ականները։ Ցանկացած իրանցի, որը կրակ կբացի մեր կամ խաղաղ նավերի ուղղությամբ, կոչնչացվի՛։ Իրանն ամենից լավ գիտի՝ ինչպես վերջ տալ այս իրավիճակին, որն արդեն ամայացրել է իր երկիրը։ Նրանց նավատորմը, ռազմաօդային ուժերը՝ ոչնչացված են, զենիթային կայանքներն ու ռադարներն անօգուտ են, Խամենեին և նրանց «առաջնորդների» մեծ մասը մեռած են. այս ամենը՝ նրանց միջուկային հավակնությունների պատճառով։ Շրջափակումը կսկսվի մոտ ժամանակներս։
Այս շրջափակման մեջ կներգրավվեն նաև այլ երկրներ։ Իրանին թույլ չի տրվի օգուտ քաղել շորթման այս անօրինական գործողությունից։ Նրանց փող է պետք և, որ ավելի կարևոր է, նրանց միջուկային զենք է պետք։
Բացի այդ, պատշաճ պահի մենք լիովին «պատրաստ ենք մարտի», և մեր զինվորականները վերջ կտան այն ամենին, ինչ մնացել է Իրանից»,- նշել է Թրամփը։