Թեհրանում Պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է «Իրանցի լրագրողի օրագիր» թելեգրամյան ալիքը։

Ըստ ստացված հաղորդագրությունների՝ Իմամ Խոմեյնիի փողոցում ականապատված ավտոմեքենա է պայթել։

Ավելի ուշ ալիքը հայտնել է, որ անվտանգության ուժերը վնասազերծել են երրորդ ռումբը, և չի բացառվում, որ այնտեղ լինեն ևս երկու ականապատված ավտոմեքենա կա:  

Բոլորին խնդրվում է հեռու մնալ Իմամ Խոմեյնիի, Մալեք Աշտարի և Հաշեմիի փողոցների տարածքներից։

«ԱՄՆ-ն ու սիոնիստները փորձում են վախեցնել իրանցի ժողովրդին և նման կերպ ստիպելով նրանց դուրս հեռանալ փողոցներից, սակայն նրանք չեն հասկանում, որ իրանցի ժողովուրդը պատրաստ է իր կյանքը տալ իր հողի և իր առաջնորդի համար։ Մենք հրապարակները չլքեցինք նույնիսկ հրթիռային հարվածների տակ. Ձեզ թվում է՝ սա մեզ կվախեցնի՞»,- գրում է ալիքը։