Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում հինգ մարդ է ձերբակալվել՝ «թշնամական օտարերկրյա լրատվամիջոցների հետ կապ հաստատելու» համար, հաղորդում է շրջանի ոստիկանական վարչությունը։
Ըստ Fars գործակալության տարածած հայտարարության՝ ուժայինները բացահայտել են «հինգ դավաճան-գործակալի» (երեք տղամարդ և երկու կին), որոնք համացանցով կապ են պահել իրենց համակարգողների և արտասահմանյան քարոզչամիջոցների հետ։ Ոստիկանությունը դեռևս այլ մանրամասներ չի փոխանցել։





























