Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանի 10-րդ թաղամասում տեղի ունեցած պայթյունի աղբյուրը ինքնաշեն պայթուցիկ սարք է եղել։
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի՝ ապրիլի 14-ի երեկոյան, մայրաքաղաքի 10-րդ թաղամասի Իմամ Խոմեյնի փողոցում՝ Ջեյհունի մոտակայքում։ Հեռակառավարվող հեղուկ գազով աշխատող երկու ինքնաշեն պայթուցիկ սարքեր գրեթե միաժամանակ են պայթել։
Պայթյունը կոտրել է երեք բնակելի շենքերի ապակիները և աննշան վնաս է հասցրել երկու մեքենայի։
Գործակալությունը պարզաբանել է, որ միջադեպի հետևանքով զոհեր չկան։ Սակայն երկու սարքերն էլ լիովին չեն պայթել։ Երեք մարդ թեթև վնասվածքներ է ստացել։





























