ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում Իրանը փորձում է հասնել պատժամիջոցների զգալի մեղմացման և շուրջ 20 միլիարդ դոլարի հասնող իր սառեցված ակտիվների վերադարձին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով բանակցային գործընթացին իրազեկ աղբյուրին։
Ըստ նույն աղբյուրի՝ Թեհրանը պահանջում է ընդլայնել տնտեսական արտոնությունների շրջանակը՝ որպես երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլ։
Կողմերը քննարկում են համապարփակ համաձայնագրի հնարավորությունը, սակայն սկզբունքային տարաձայնությունները դեռ թույլ չեն տալիս վերջնական արդյունքի հասնել։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել Վաշինգտոնի և Թեհրանի միջև մի շարք շփումների մասին, սակայն խորհրդակցությունների հաջորդ փուլի հստակ ժամկետները դեռևս որոշված չեն։





























