Մոսկվայում հրեշավոր սպանություն է կատարվել։ Առավոտյան վարձակալված բնակարանում հայտնաբերվել են Տաջիկստանի քաղաքացու եւ նրա երկու անչափահաս երեխանների դիակները։ Դատաբժշկական փորձաքնությունից պարզ է դարձել, որ տղամարդը եւ նրա 5 ամյա դուստրն ու 8 ամյա որդին մահացել են պարանոցի հատվածում հասցված դանակի բազմաթիվ հարվածներից։ Այս մասին հաղորդում է «Эхо Москвы» ռադիոկայանը։

ԶԼՄ-ներում քննարկվում է սպանության երկու վարկած։ Առաջին վարկածի համաձայն՝ Տաջիկստանի քաղաքացին եւ նրա երեխաները սպանվել են։ Ըստ երկրորդ վարկածի, ինչը հեքիաթ է հիշեցնում, տղամարդը իբր թե ինքն է սպանել երեխաներին, հետո ինքնասպան եղել։

Միեւնույն ժամանակ «Интерфакс»ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիներին, հաղորդում է, որ սպանվածների ոտքերի եւ ձեռքերի երկաները կտրված են եղել։

«Տանտերը, որը երկար ժամանակ չէր կարողանում ստանար վարձավճարը, երեկ մի կերպ հաջողացրել է տուն մտնել։ Ժամը 04։00-ին բացել է դուռը եւ բաղնիքում հայտնաբերել տղամարդու եւ նրա երեխաների դիակները»,- հայտնում է աղբյուրը՝ մասնավորեցնելով, որ զոհվածը գործարար է եղել եւ Չերկիզովյան շուկայում առեւտրով է զբաղվել։ Շուկայի փակումից հետո նա կորցրել էր աշխատանքը։

Հետմահու գրություն չի հայտանբերվել։