Թուրքական Իզմիր քաղաքում դեկտեմբերի 10-13-ը տեղի կունենա զբոսաշրջության ներկայացուցիչների հավաք։ Թուրքական լրատվական կայքէջերի փոխանցմամբ՝ Իզմիրում կայանալիք Travel Turkey ցուցահանդեսին եւ համաժողովին կմասնակցեն նաեւ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը եւ բնապահպանության նախարար Վեյսել Էրողլուն։
Երեք օր տեւող համաժողովին կքննարկվեն «Ամերիկյան ճամփորդական ընկերությունների միություն, Տարածաշրջանային համագործակցության հեռանկարներ եւ նոր ուղղություններ. Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան թուրքական զբոսաշրջության աշխարհագրական նոր հնարավորությունները» թեմաները։
Ցուցահանդեսին եւ համաժողովին կմասնակցեն 15 երկրների 400 ընկերությունների մասնակցությամբ։



























