Ոստիկանության 4 սպա է վիրավորվել, եւ մի քաղաքացիական անձ է զոհվել նախօրեին երեկոյան տեղի ունեցած հրաձգության արդյունքում, որ Դաղստանի Խասավյուրտ քաղաքի ծայրամասում կատարել էր դիմակավորված անհայտ անձը:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով Դաղստանի ՆԳՆ-ն, միջադեպը տեղի է ունեցել երեկոյան ժամը 21-ին, երբ ոստիկաններն ընթրում էին «Բելիե նոչի» սրճարանում: Հանցագործը, մտնելով սրճարան, անակնկալ կրակ է բացել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկություններով, հոսպիտալացվել են ոստիկանության աշխատակիցները, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ մյուս երեքի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Խասավյուրտի բնակիչ, 1970թ. ծնված Իմամփաշա Զաբիտովը զոհվել է տեղում:
Հարուցվել է քր.գործ՝ միանգամից մի քանի հոդվածներով:




























