ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ակշին Մեհտիեւը, ելույթ ունենալով ՄԱԿ-ում, որտեղ քննարկվել է Կոսովոյի լեգիտիմության խնդիրը, իր աջակցությունն է հայտնել Սերբիային եւ դեմ է արտահայտվել Կոսովոյի անկախության ճանաչմանը:
Հիշեցնենք, որ այս հարցը քննարկվում է նաեւ Հաագայի միջազգային դատարանում։ Կոսովոյի անկախությունը ճանաչել են 63 երկրներ, որոնցից մեծ մասը Եվրամիության երկրներն են, նաեւ՝ ԱՄՆ-ը։ Կոսովոն իր անկախությունը հռչակել է 2008թ. փետրվարի 17-ին։
Ելույթ ունենալով Հաագայի դատարանում` Գերմանիայի, Ալբանիայի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները պաշտպանել են Կոսովոյի անկախությունը, իսկ Ադրբեջանը, Բելառուսը և Արգենտինան պաշտպանել են պաշտոնական Բելգրադին։
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը մասնավորապես նշել է, որ իր անկախությունը հռչակած Կոսովոն, դեմ գնալով Սերբիայի օրենքներին, չի կարող միջազգային մակարդակով անկախ ճանաչվել։




























