Թուրքիայում այսօր առավոտյան տեղական ժամանակով 8։02 երկրաշարժ է եղել՝ 4.9 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Այդըն գավառի Բուխարքենդ քաղաքի մոտ, որը գտնվում է Թուրքիայի հարավ-արեւմուտքում։

Anatolia լրատվական գործակալության հաղորդմամբ, երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում, քանի որ մի շարք շենքերում ճեղքեր են առաջացել։ Ավերածությունների եւ վիրավորների մասին ոչ մի տեղեկություն դեռ չկա։