Հայաստանի բնապահպանության նախարարության ‹‹Հայ Էկոմոնիտորինգ›› ՊՈԱԿ-ը հրապարակել է Երեւանի օդային ավազանի աղտոտվածության փետրվարի մոնիտորինգի տվյալները:
Մոնիտորինգով որոշվում են մթնոլորտում ածխածնի մոնօքսիդի, ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների եւ գետնամերձ օզոնի պարունակությունները:
Ավտոմատ դիտարկումների տվյալների համաձայն, Երեւանի մթնոլորտում ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 1,3 անգամ, ազոտի օքսիդինը ` 1,4:
Ածխածնի մոնօքսիդի ամսվա առավելագույն կոնցենտրացիան դիտվել է Նոր-Նորք համայնքի տարածքի մթնոլորտում, ազոտի երկօքսիդինը` Կենտրոն համայնքի տարածքի մթնոլորտում, ազոտի օքսիդինը` Արաբկիր համայնքի տարածքի մթնոլորտում, ծծմբի երկօքսիդինը` Նոր-Նորք համայնքի տարածքի մթնոլորտում:
Այսպիսով` Նոր Նորքն «առաջատար է» ածխածնի մոնոքսիդի ու ծծմբի երկօքսիդի քանակությամբ: