News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Վերջին ժամանակներս սոցիալական ցանցերում հաճախ են տեղեկություններ տարածվում, որ այդ ցանցերից օգտվողները կարող են գեղեկացնել իրենց կազմվածքը եւ ազատվել լրացուցիչ քաշից:

Բացի այդ, մեծ հետաքրքրություն կա առողջ սնվելու եւ տարբեր սպորտաձեւերով զբաղվելու վերաբերյալ խորագրերի նկատմամբ: Գիտնականներին հետաքրքրում է, թե որքանով են դրանք իրականում օգնում սոցցանցերից օգտվողներին:

Արդյունքները, պարզվել է, գերազանցել են սպասելիքները, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Իրենց փորձի համար մասնագետները երկու խումբ մարդիկ են հավաքագրել. A խմբի անդամներին գիտնականները նիհարելու եւ առողջ սնվելու մեթոդ, ինչպես նաեւ իրար հետ համացանցով կապի մեջ լինելու հնարավորություն են առաջարկել, իսկ B խմբի անդամներին տրվել է միայն կազմվածքի բարելավման ծրագիրը, բայց առանց իրար հետ համացանցով շփվելու հնարավորության:

Պարզվել է, որ A խմբի անդամներն ավելի ակտիվ են եղել իրենց գործողություններում, նրանք միմյանց խորհուրդներ են տվել like-եր փոխանակել: Մարդիկ իրենց կամքի ուժի պակասը փոխհատուցել են իրար աջակցելու միջոցով:

Իսկ ահա B խմբում ընդգրկվածները ցածր ցուցանիշներ են արձանագրել եւ մեթոդի կիրառման տեմպը ցածր է եղել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ