News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Մարդու գիտակցության եւ ուղեղի մասին գիտությունների Մաքս Փլանքի անվան ինստիտուտի աշխատակիցները պարզել են երաժշտության զարմանալի առանձնահատկությունները. Այն կարող է բարելավել մարդու ֆիզիկական ցուցանիշները, առնվազն ինչ-որ ժամանակով: Medical News Today-ը գրում է, որ ֆիթնեսի շատ սիրահարներ կհամաձայնեն, որ երաժշտությունը երբեմն օգնում է ավելի երկար վազել կամ ավարտին հասցնել վերջին 20 մարզումները:

Սակայն քչերը գիտեն, որ հնարավոր է ակտիվ մարզման ժամանակ վերահսկել երաժշտությունը, ինչը նվազեցնում է մարզումների ժամանակ ծախսվող ջանքերի չափը: Գիտնականները այս արդյունքին հանգել են 63 կամավորների մասնակցությամբ փորձի շնորհիվ: Մարդկանց սկզբում առաջարկել են ուղղակի մարզվել երաժշտության ուղեկցությամբ, հաղորդում է MedDaily.ru-ն:

Հետո կամավորները սկսել են մարզվել սարքերի վրա, որոնք, ըստ էության, երաժշտական գործիքներ էին: Որքան մեծ էր սարքի վրա աշխատանքի արագությունը, այնքան բարդ ու արագ էր երաժշտությունը: Ընդ որում գնահատել են մարզվողները ընդհանուր մետաբոլիկ ցուցանիշները՝ մկանային լարվածություն ու թթվածնի պահանջ: Հետազոտողները կամավորներին նույնպես հարցնում էին ինքնազգացողության մասին:

Արդյունքում պարզվել է, որ մասնակիցների մեծ մասը քիչ է լարվել, երբ մարզասարքերը, ավելի ճիշտ, հենց իրենք էին կարգավորում երաժշտությունը: Մետաբոլիկ ցուցանիշները հայտնում էին, որ մկանները ավելի քիչ էներգիա են ծախսել՝ միաժամանակ բարձրացնելով ֆիզիոլոգիական արդյունավետությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ