News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Երբ հաշվի են առնում ֆիզիկական ակտիվության մակարդակը, հաճախ ներառում են նաեւ տնային գործերի հետ առնչվող ակտիվությունը, սակայն, համաձայն վերջին հետազոտությունների, դա սխալ է, նշում է BBC-ին: Այս տեսակետից քչերն են շաբաթվա ընթացքում գրանցում բժիշկների խորհուրդ տված 150 րոպե ֆիզիկական ակտիվությունը:

4500 մարդու շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր տնային գործը համարում էին ֆիզիկական ակտիվություն, ավելի ծանր քաշ ունեին, քան նրանք, ովքեր այդ կարծիքին չէին: Իրականում, հաշվի պետք է առնել միայն այն գործունեությունը, որն արագացնում է սրտի աշխատանքն ու ստիպում է հաճախակի շնչել, հաղորդում է MedDaily.ru-ն:

Հարցման մասնակիցները պատմել են, թե ինչով են զբաղվում տանը, ինչ կենսակերպ են վարում: Պարզվել է, որ 10 եւ ավելի րոպե տեւողությամբ տնային գործերը 36 տոկոսը վերագրում էին ակտիվությանը: Սակայն երբ հետազոտողները վերլուծել են մարդկանց քաշն ու հասակը, պարզվել է, որ կանանց միայն 5 տոկոսն է ունեցել շաբաթական անհրաժեշտ ակտիվության ցուցանիշը, եթե բացառում էին տնային գործերը: Մասնագետների խոսքով՝ մարդկանց քաշն ավելի էր, հավանաբար, այն պատճառով, որ գերագնահատում էին էներգիայի ծախսը, կամ այն լրացնելու համար չափից ավել էին սնվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ