News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մուլին քաղաքի բնակչուհի 28-ամյա չինուհին համացանցով ծանոթացել է մի տղամարդու հետ եւ նրան ժամադրել: Սակայն նրա մտքով չէր էլ անցնում, որ տղամարդն իր սկեսրայրն է լինելու:

Լիլի կեղծանվամբ չինուհին արկածներ է փնտրել դրսում, քանի դեռ ամուսինն աշխատանքի է եղել:  Նա ժամադրվել է քաղաքի հյուրանոցներից մեկում:  Կինն ապշել է, երբ հյուրանոցային համարի շեմին տեսել է իր 57-ամյա սկեսրայր Վան Պային: Առցանց  ծանոթության ժամանակ Լիլին եւ Վան Պայը  միմյանց  կեղծ լուսանկարներ էին ուղարկել, հայտնում է vesti.ru-ն՝ վկայակոչելով Huffington Post-ը:

Ոչինչ չասելով՝ Լիլին աստիճաններով ներքեւ է վազել եւ հայտնվել ամուսնու գրկում: Պարզվել է, որ տուն գալով,  վերջինս տեսել է միացած համակարգիչը, կարդացել կնոջ նամակագրությունը առեղծվածային անծանոթի հետ եւ հետեւել նրան մինչեւ հյուրանոց: Սկզբում նա պարզապես բղավել է կնոջ վրա, հետո նաեւ հարվածել: Այնուհետեւ զայրացած ամուսինը հարձակվել է հոր վրա:

Ամուսինը կոտրել է կնոջ երկու ատամը, հորն էլ գլխի լուրջ վնասվածք հասցրել, վերջինիս տեղափոխել են հիվանդանոց:

Ամուսինը հինգ օր մնացել է ոստիկանության բաժանմունքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ