News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Հարվարդից ու Յուտայի համալսարանի հոգեբանները եզրակացության են եկել, որ մարդիկ ավելի հաճախ ստում են երեկոյան, քան թե առավոտյան: Նրանք ոչ բարեկիրթ պահվածքը կապել են ինքնակառավարման թուլացման հետ, որը հարուցում է հոգնածությունն ու որոշել են ստուգել, արդյոք ներքին արգելակումը կախված է օրվա ժամից, այսինքն, ազդում են նրա վրա ամենօրյա գործողությունները:

Պարզվում է՝ ազդում են, հաղորդում է  Slon.ru-ն:Անցկացվել է փորձ, որի ընացքում մասնակիցներին ցույց են տվել երկու մասին բաժանված էկրան, յուրաքանչյուրում՝ կետերի խումբ: Փորձի մասնակիցներին խնդրել են որոշել, թե որ մասում են կետերն ավելի շատ: Ճիշտ պատասխանի համար ոչ ոքի չէին խրախուսում, սակայն գումար էին խոստացել սուտասաններին, ընդ որում, ցույց տալով աջ կողմի էկրանը, անկախ կետերի քանակությունից, մասնակիցը կարող էր ավելին ստանալ: Փորձն անցկացրել են երեկոյան ու առավոտյան:Արդյունքում ստացվել է օրինաչափություն. մարդիկ ավելի հաճախ ստում էին երեկոյան, իսկ առավոտյան արդարությունը գերազանցում էր ժլատությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ