News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրոպայի հակառասիստական շարժումն ու Համահայկական բարեգործական միության եվրոպական մասնաճյուղը թուրք ակտիվիստների հրավերով կայցելեն Թուրքիան՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Ստամբուլում, ապրիլի 21-25-ին:

Բացի այդ, երկու եվրոպական կազմակերպությունների ու թուրքական «DurDe» կազմակերպության ներկայացուցիչներն ապրիլի 25-ին կայցելեն նաեւ Երեւան՝ մասնակցելու հիշատակի արարողություններին:

Ինչպես գրում է «Nouvelles d`Arménie» ամսագիրը, արդեն երկրորդ անգամ եվրոպական պատվիրակությունը՝ բաղկացած մոտավորապես հակառասիստական 20 կազմակերպությունների առաջնորդներից եւ 15 երկրներ ներկայացնող հայերից, Թուրքիայում կմասնակցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին:

Այս նախաձեռնությանն աջակցում են բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում Շառլ Ազնավուրը, Սերժ Քլարսֆելդը, Բերնար Քուշները, Դարիո Ֆոն, Ադամ Միխնիկը, Բեռնար Անրի Լեւին, Թահար բենջելունը, Ահմեդ Ինսելը, Օլիվերո Տոսկանին, Յովան Դիվնյակը, ինչպես նաեւ եվրոպական, թուրքական եւ հայկական քաղաքացիական հասարակությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք ստորագրել են համապատասխան ուղերձի տակ:

Այդ ուղերձը մոտ օրերս կհրապարկվի եվրոպական մամուլում, այդ թվում ֆրանսիական «Le Monde»-ում, իտալական «La Repubblica»-ում, լեհական «Gazeta Wyborcza»-ում, բելգիական «Le Soir»-ում, դանիական «Kristeligt Dagblad»-ում, պորտուգալական «Publico»-ում, շվեյցարական «La Tribune de Genève»-ում եւ եվրոպական այլ երկրների հայտնի թերթերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ