News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեն սկսում է ազգային փոստային օպերատոր «Հայփոստ» ընկերության մասնավորեցման նախապատրաստությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հունիսին կայացած զրույցում նշել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Արման Սահակյանը:

Մասնավորեցման միջոցը՝ ուղղակի վաճառք, մրցույթ թե աճուրդ, պետք է որոշի կառավարությունը, որը պետք է ընտրի նաեւ փոստի ակտիվները գնահատող ընկերությունը: «Իհարկե, այդ աշխատանքը բավականին ծախսատար է՝ հաշվի առնելով, թե որքան լայն ենթակառուցվածք ունի փստը ողջ հանրապետությունում»,-նշել է Սահակյանը:

Հարցին, թե մասնավորեցման նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերո՞ւմ է «Հայփոստի» ներկայիս կոնցեսիոն կառավարիչը, Սահակյանը պատասխանել է. «Քանի դեռ մասնավորեցման մասին չի հայտարարվել, դժվար է խոսել կոնկրետ հետաքրքրված սուբյեկտների մասին: Թեեւ ակնհայտ է, որ ընկերության կառավարիչ աշխատած տարիների ընթացքում փոստային ծառայությունների մակարդակը բարձրացել է անհրաժեշտ մակարդակի»:

Հիշեցնենք, որ ներկայումս «Հայփոստի» կառավարիչը «Հայփոստ թրասթ մենեջմենթ» ընկերությունն է, որի սեփականատերը արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանն է: «Հայփոստ» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է պետությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ