News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջեբ Բուշը նախընտրական արշավի ընթացքում ֆոտոսխալի առաջին զոհն է դարձել: 

Ինչպես գրում է The Time-ը, այս շաբաթ Այովա նահանգի բնակիչները Ջեբ Բուշի քարոզչական թերթիկներից են ստացել: Թերթիկի վրա   նախագահության թեկնածուն պատկերված է եղել Այովա նահանգի մեծությամբ երկրորդ քաղաքի` Սիդար-Ռապիդսի կամրջի համայնապատկերին: 

Բայց ավելի ուշադիր զննելուց հետո պարզվել է, որ թեկնածուի լուսանկարը մոնտաժ է արվել քաղաքային կամրջի ֆոնին: Բացի այդ, դիտողները ենթադրել են, թե Ջեբ Բուշի ձախ ձեռքն իրենը չէ, այլ` մեկ այլ ռասայի ներկայացուցչինը, որովհետեւ լուսանկարի վրա այն անհամեմատ ավելի մուգ գույն է ունեցել:  

Հետո հանրապետական թեկնածուին աջակցող կոմիտեի մամլո քարտուղարը հաղորդել է, որ պատկերվածը Ջեբ Բուշի ձեռքն է, եւ որպես ապացույց ներկայացրել է սոցցանցի իր էջում տեղադրված լուսանկարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ