Հնդկաստանի Կարնատակ նահանգում սպանվել է հայտնի ռացիոնալիստ-մտածողը։ Իրավապահների տվյալներով, 77-ամյա դոկտոր Մալեշապա Կալբուրգիին իր տան մոտ գնդակահարել է անհայտ անձը։
Ոստիկանությունը համարում է, որ սպանությունը կարող է կապված լինել այն բանի հետ, որ վերջերս Կալբուրգին դեմ է հանդես եկել կուռքեր պաշտելուն, ինչը վրդովվեցրել է ծայրահեղ աջ հինդուիստական խմբավորումներին։
Երկու տարի առաջ Հնդկաստանում սպանվել էր ւս մեկ ռացիոնալիստ մտածող՝ դոկտոր Նարենդրա Դաբհոլքարը, հաղորդում է BBC Russian-ը։