News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ավելի բարձր ինտելեկտով տղամարդիկ պակաս հակված են դավաճանության, քան նրանք, ովքեր մտավոր մակարդակով զիջում են իրենց հայրենակիցներին: Այսպիսի եզրահանգման են եկել Լոնդոնի Տնտեսագիտության ինստիտուտի մասնագետները:

Բրիտանացի գիտնականներն այս օրինաչափությունը բացատրել են պատմական տեսանկյունից՝ որպես օրինակ նշելով հնագույն ժամանակները, երբ երկու սեռերի ներկայացուցիչների շրջանում էլ բազմամուսնություն էր. ամուսնության ինստիտուտը ենթադրում էր սեռական զուգընկերների պարբերական փոփոխություն: Ժամանակի ընթացքում սա փոխվել է: Սակայն ինտելեկտուալ բարձր մակարդակ ունեցող տղամարդիկ ավելի արագ են ընկալում, որ մեկ զուգընկերուհու հետ հարաբերությունների կառուցումն ավելի քիչ սթրես է ենթադրում:

Միաժամանակ, ըստ Svopi-ի, IQ-ի բարձր մակարդակով աչքի չընկնող տղամարդիկ ավելի հաճախ հանդես են գալիս դավաճանի դերում եւ իրենց տղամարդկային «ես»-ը փորձում իրացնել այլ վայրում, նույնիսկ ամուսնացած լինելու պարագայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ