News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երջանիկ ապագայի մասին երազանքները կարող են դեպրեսիայի պատճառ դառնալ: Նյու Յորքի համալսարանի հոգեբանների անցկացրած հետազոտությունն անսպասելի արդյունքներ է արձանագրել:

Գիտնականների խոսքով, ապագա երջանիկ իրադարձությունների մասին երազանքները կարող են բացասաբար ազդել հոգեբանության վրա: Երջանկության եւ բարեկեցության շուրջ մտորումները մարդկանց խանգարում են ադեկվատ ընկալել իրականությունը՝ արդյունքում հանգեցնելով հիասթափության եւ հոգեկան վիճակի վատթարացման:

Ըստ Informing-ի, ամերիկյան գիտնականների հետազոտությանը մասնակցել են ուսանողներ, դպրոցականներ եւ հասուն մարդիկ: Նրանց հետ հետազոտողները երկու անգամ են հանդիպել:

Մասնագետների կարծիքով, երջանկության մասին երազողները, բախվելով կյանքի իրական դժվարություններին, բավականաչափ կամքի ուժ չեն ունենում խոչընդոտները հաղթահարելու համար: Արդյունքում երազանքներն այդպես էլ երազանք են մնում, իսկ հոգեկան վիճակը խաթարվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ