News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ամերիկյան գիտնականները սթրեսի եւ դեպրեսիայի դեմ պայքարի նոր միջոց են գտել: Ըստ էության, առաջարկվող մեթոդն այնքան էլ ինքնատիպ չէ: Մասնագետների խոսքով, զգացմունքները կարգի բերելու համար հարկավոր է միայն զբաղվել բնակարանի մաքրությամբ:

Հոգեկան խանգարումների ամերիկյան կենտրոնի մասնագետները պարզել են, որ թափթփվածությունն ու փոշին սպառնալիք են մարդու հոգեկան վիճակի համար:

Ըստ Mignews-ի, փորձի ընթացքում նրանք կամավորներին ստիպել են իրենց բնակարաններն ազատել հին եւ անպետք իրերից: Կարգուկանոն հաստատելու ընթացքում կամավորների մոտ բարձր լարվածություն է նկատվել: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ տարիների ընթացքում մարդկանց մոտ անձնական իրերից կախվածություն է առաջանում:

Հետազոտության հեղինակները նաեւ ընդգծել են, որ տան մաքրությամբ հարկավոր է աշխույժ զբաղվել՝ ծանրաբեռնվածություն զգալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ