News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Փետրվարի 17-ին նշվող Բարության ինքնաբուխ դրսեւորման օրը միջազգային բարեգործական կազմակերպությունների վերջին նախաձեռնություններից է: Տոնը հիմնվել է ԱՄՆ-ում, բայց այսօր տարածված է եւ նշվում է տարբեր երկրներում ու հասարակություններում՝ անկախ քաղաքացիությունից, ազգային պատկանելությունից եւ կրոնական համոզմունքներից:

Ըստ Calend-ի, տոնն առավելապես հայտնի է Արեւմտյան Եվրոպայի երկրներում եւ ԱՄՆ-ում, որտեղ այդ օրը տարբեր քաղաքներում բարեգործական միջոցառումներ եւ մարաթոններ են անցկացվում: Դրանց մասնակցում են հայտնի դերասաններ, հասարակական եւ քաղաքական գործիչներ:

Կազմակերպիչների խոսքով, այդ օրը հարկավոր է փորձել բարի լինել բոլորի հանդեպ: Եվ ոչ պարզապես բարի, այլեւ անսահման եւ անշահախնդրորեն բարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ