News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բարձր երաժշտությունը խթանում է շփումն ու ինտիմ հարաբերությունները: Նման եզրակացության են հանգել Sonos եւ Apple ընկերությունների հետազոտողները:

Նրանք փորձում ներառել են 30 հազար մարդ, որոնց հարցրել են նրանց երաժշտական նախասիրությունների մասին: Հետո մասնագետները տարբեր երկրներից մոտավորապես 30 ընտանիքներ ( 109 կամավորների) են ընտրել ու նրանց հետ երկու շաբաթ աշխատել, հայտնել է «Ռոսբալտը»:

Առաջին շաբաթվա ընթացքում մասնակիցները երաժշտություն չէին լսում: Երկրորդ շաբաթվա ընթացքում կամավորները նրանց տրամադրել են աուդիոհամակարգ ու Apple Music համակարգ մուտք գործելու հնարավորություն: Նրանք լսել են մոտավորապես 8124 երգ՝ ընդ որում շատ բարձր հնչողությամբ:

Պարզվել է, որ դրանից հետո զուգընկերներն ավելի հաճախ էին զրուցում իրար հետ, ժպտում, ծիծաղում, պարում, երգում ու ավելի շատ ժամանակ անցկացնում միասին: Բացի դրանից, ընտանեկան զույգերը 67 տոկոսով հաճախ էին սեքսով զբաղվում:

Մասնագետները համարում են, որ երաժշտությունը խթանում է դոֆամին նեյրոտրանսմիթերի արտադրությունը:Դոֆամինը կապակցված է հաճույքի հետ: Եվ բացի դրանից երաժշտության շնորհիվ ուղեղում բարձրանում է օքսիտացինի կամ «սիրո հորմոնի» մակարդակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ