News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Փլիմութի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ բարձր էմոցիոնալ ինտելեկտով օժտված կանայք ավելի շատ են հակված մանիպուլացումներին ու իրավախախտումներին: Նրանց հետազոտությունը հրապարակվել է The Journal of Forensic Psychiatry and Psychology ամսագրում, իսկ RNS–ը հակիրճ անդրադարձել է դրան:

Հետազոտության ընթացքում 125 երիտասարդ կանայք լրացրել են ստանդարտ հարցաթերթիկներ, որոնց օգնությամբ գիտնականները չափել են նրանց էմոցիոնալ ինտելեկտի ցուցանիշները ու մանիպուլացնող վարքագծի նկատմամբ հակումները: Գիտնականները օգտագործել են ուրիշ մարդկանց զգացմունքները կառավարելու սանդղակը, նաեւ վերլուծել փորձի մասնակիցների նշած տեղեկությունները ՝ իրենց հակաիրավական վարքագծի ու մաքիավելիզմի մակարդակի մասին ( մաքիավելիզմը, ըստ հոգեբանների, հանուն սեփական նպատակների ուրիշներին մանիպուլացնելն է): Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ էմոցիոնալ ինտելեկտի բարձր մակարդակի ու ուրիշներին մանիպուլացնելու հակման միջեւ կապ կա:

«Մեր հաջորդ հետազոտության շրջանակում մենք ծրագրում ենք պարզել, թե ինչու են էմոցիոնալ բարձր ինտելեկտով օժտված երիտասարդ կանայք ավելի շատ հակված մանիպուլատիվ վարքագծին, որն էլ հենց դառնում է իրավախախտումների պատճառ: Ես կենթադրեի, որ սա մասամբ պայմանավորված է էվոլյուցիայով: Որոշակի հանգամանքներում երիտասարդ կանայք կարող են հասարակության մեջ գոյատեւումը ավելի կարեւորել, քան սոցիալական պայմանականությունները»,- նշում են հետազոտության հեղինակները: Հենց այդ պատճառով էլ, գիտնականների կարծիքով, մանիպուլացումը կարող է լինել ադապտացման վարքագծի ձեւերից մեկը ՝ թե այն ժամանակ, թե մեր օրերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ