News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գիտնականներն ապացուցել են, որ մարդը կարող է ցավ պատճառել մյուսին, եթե նրան նման հրաման են տալիս:

Լոնդոնի համալսարանական քոլեջի եւ Բրյուսելի  ազատ համալսարանի մասնագետների հետազոտություններն ապացուցել են, որ մարդիկ կարող են ցավ պատճառել դիմացինին, եթե նրանց այդ մասին հեղինակավոր մարդ է խնդրում:

Գիտնականները մի խումբ կամավորների շրջանում փորձ են անցկացրել՝ նրանց բաժանելով խմբերի, փոխանցում է Informing-ը:

Մասնակիցները պետք է հրաման ստանալուց հետո հարվածեին իրենց գործընկերոջը, ընդ որում՝ նրանց ուղեղի ակտիվությանը հետեւել են էնցելոգրաֆի միջոցով:

Պարզվել է, որ հեղինակավոր մարդու, օրինակ ղեկավարի  հրամանը, գրեթե վայրկենապես իրականացվում է՝ առանց կշռադատելու: Իսկ եթե նման խնդրանքով դիմում է օրինակ, պետի տեղակալը, այդ հրամանը կատարող մարդկանց թիվը կտրուկ պակասում է:

Գիտնականները նշել են, որ պետի ճնշման տակ մարդը պասիվ կատարողի է վերածվում եւ կորցնում է պատասխանատվության զգացումը: 

Ընդ որում, մարդը արարքի համար մեղքի զգացում չի ունենում, քանի որ կարծում է, որ պատասխանատվությունը կրում է ղեկավարը, որը նման հրաման է տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ