News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Mars կոնցեռնը 55 երկրներից հետ է կանչում իր արտադրանքն այն բանից հետո, երբ ընկերության շոկոլադներում պլաստիկե կտորներ են հայտնաբերել:

Ավելի վաղ հաղորդվել էր Գերմանիայից Mars, Snickers, Milky Way շոկոլադների եւ Celebrations կոնֆետների հետ կանչելու մասին: Այնուհետեւ լուրեր հայտնվեցին ԵՄ մի շարք երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից արտադրանքի հետ կանչելու մասին:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ շոկոլադներն արտադրվել են տարեսկզբին, Նիդեռլանդներում: Պարենամթերքի որակի վերահսկողության հոլանդական տեսչության տվյալներով, հետ կանչվող ապրանքների տեսականու մեջ է մտնում նաեւ Mini Mix-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ