News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Օրգանիզմին վնաս չհասցնելու համար անհրաժեշտ է աշխատել սկսել առավոտվա   10-ից ոչ շուտ: Այդ մասին հայտնել են բրիտանացի հետազոտողները, որոնք պնդում են, թե աշխատանքային օրը վաղ սկսելը կարող է տարբեր հիվանդությունների, սթրեսի եւ նյարդային բռնկումների հանգեցնել:   

Բացի այդ, վաղ աշխատել սկսողների մոտ կորում է աշխատանքի արտադրողականությունը, վատանում է տրամադրությունը եւ հոգեկան առողջությունը: 

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Փոլ Քելլին պնդում է, թե  առավոտվա 9-ին աշխատել սկսելու հետեւանքով մարդիկ անընդհատ քնել են ուզում: Հենց այդ պատճառով մերը քիչ քնածների  հասարակություն է, տեղեկացնում է Informing-ը: 

Բնականաբար, դա արտացոլվում է մարդու ընդհանուր առողջական վիճակի վրա, որովհետեւ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հուզական եւ էմպիրիկ վիճակները սերտորեն կապված են իրար: 

Հետազոտողները ցույց են տվել, որ մինչեւ ութն անց կեսն ընդհանրապես ի վիճակի չեն կենտրոնացնել իրենց ուշադրությունը:  16 տարեկան պատանիները արժե, որ պարապմունքները սկսեն առավոտվա 10-ից ոչ շուտ, իսկ բուհ-երի ուսանողները ուսումնառությունը սկսեն միայն ժամը  11-ին:

Գիտնականները նաեւ պնդում են, որ քիչ քնելն ամենից հաճախ բացասաբար է ազդում լյարդի եւ սրտի վրա, որոնք օրգանիզմի աշխատանքին միանում են երկու-երեք ժամով ավելի ուշ, քան առավոտյան ստանդարտ արթնացման դեպքում: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ