News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ճարպակալման վտանգը կախված է զույգի կենսակերպից, այդ թվում՝ դիետայից եւ ֆիզիկական ակտիվության մակարդակից: Էդինբուրգի հաալսարանի աշխատակիցները պարզել են նաեւ, որ մարդու մանկության հետ կապված գործոները փաստացի ոչ մի դեր չեն խաղում: Այս մասին գրում է MedDaily-ը՝ վկայակոչելով The Daily Mail-ը:

Մասնագետները վերլուծել են 20 հազար շոտլանդացու տվյալներ: Նրանք ժառանգական եւ սոցիալական գործոնները համադրել են 16 ցուցանիշների հետ՝ կապված առողջության եւ ճարպակալման, մանկության եւ հասուն տարիքի հետ:

Գիտնականները պարզել են. ժառանգականությունն այնքան մեծ ազդեցություն չունի ճարպակալման հավանականության վրա, որքան հասուն տարիքում մարդու վարած կենսակերպը: Փոխելով այն՝ մարդը կարող է պաշտպանվել ճարպակալումից: Եվ ժառանգական հակվածությունն այս դեպքում չի կարող խոչընդոտ հանդիսանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ