News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունն օրինագիծ է ստորագրել, որը նախատեսում է սեռական հողի վրա իրականացվող հանցագործությունների մասին օրենսդրության խստացում: Այս մասին հաղորդում է Bayerischer Rundfunk-ը:

Գործող օրենսդրության համաձայն, հանցագործին կարելի է պատասխանատվության ենթարկել միայն այն դեպքում, եթե նա բացահայտ սպառնալիք է հնչեցրել, առողջությանը վնաս է հասցրել կամ օգտվել է զոհի խոցելի դրությունից: Բացի այդ, որպեսզի սեռական ակտը բռնաբարություն ճանաչվի, զոհը պետք է ոչ միայն խոսքով, այլեւ գործողությամբ դիմադրի սեռական բնույթի գործողություններին:

Նոր օրենքի համաձայն, ըստ ՌԻԱ Նովոստիի, հանցագործին կարելի է պատասխանատվության ենթարկել, եթե անգամ նա ֆիզիկապես զոհին դիմադրության չի մղել: Սեռական հանցագործության համար 6 ամսից մինչեւ 10 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում:

Հիշեցնենք, որ ամանորի գիշերը գերմանական Քյոլնի բնակիչները միգրանտների եւ փախստականների կողմից զանգվածային հարձակումների ենթարկվեցին: Ոստիկանությունն ավելի քան 700 կանանցից սեռական ոտնձգության մասին դիմում ստացավ, նաեւ գողության բազմաթիվ դեպքեր արձանագրվեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ