News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ուելսի արքայազն Չարլզը Եղիսաբեթ II թագուհուն շնորհավորել է 90-ամյակի կապակցությամբ` նրա համար հատված ընթերցելով Ուիլյամ Շեքսպիրի  «Հենրի VIII» պիեսից: Դրանով բրիտանական գահի ժառանգորդը հարգանքի տուրք է մատուցել մեծ դրամատուրգին` նրա մահվան 400-րդ տարելիցից ընդամենը մի քանի օր առաջ, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Որպես մորն ուղղված շնորհավորանք, Չարլզն ընտրել է Քենթրբերիի արքեպիսկոպոս Կրանմերի խոսքերն ուղղված Հենրի VIII-ին` ապագա Եղիսաբեթ թագուհու ծննդից հետո:   «Նրան վիճակված է շատ տարիներ ապրել ի բարօրություն Անգլիայի, բայց  հազար օրերից յուրաքանչյուրը պսակված կլինի բարի գործով», - ներշնչված արտաբերել է արքայազնը այս նախադասությունը, որն ակտիվորեն տարածում են տեղի ԶԼՄ-ները: 

Երկրում երկու ամիս շարունակ հոբելյանի տոնակատարության հետ կապված միջոցառումներ կանցկացվեն: Այսպես` մայիսի 12-ից 15-ին Վինձորյան պալատում տեղի կունենան մի շարք համերգներ, որոնց կմասնակցեն հարյուրավոր արվեստագետներ, հունիսի 10-ին հանդիսավոր պատարագ տեղի կունենա Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում  (բրիտանական միապետը ձեւականորեն հանդիսանում է Անգլիկան եկեղեցու առաջնորդը), հունիսի 11-ին Արքայական հեծյալ պահակախմբի զորահանդես տեղի կունենա, հունիսի  12-ին` տոնակատարություն Մոլլում` կայսերական Լոնդոնի տոնական փողոցում Նորին Մեծության մասնակցությամբ:   

Սեպտեմբերի 9-ին Եղիսաբեթ II-ը գերազանցել է բրիտանական պատմության մեջ գահը զբաղեցնելու ռեկորդը` 63 տարի, 7 ամիս եւ 2 օր, որը սահմանել էր Վիկտորիա թագուհին   (1819-1901): Իր կառավարման ամբողջ ընթացքում Եղիսաբեթ  II-ն իր հպատակներին առիթ չի տվել կասկածելու` իր իշխանության հիմնավորվածության մեջ, որովհետեւ գրեթե ոչ մի նշանակալի քաղաքական կամ էթիկական սխալ թույլ չի տվել եւ այդ պատճառով ազգի յուրահատուկ խորհրդանիշ է դարձել: Եվ Նորին Մեծության ժառանգորդներին շատ դժվար կլինի պահպանել այդ նշաձողը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ