News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամուսնության մեջ երջանիկ լինելու համար զուգընկերները չպետք է զգացմունքները թաքցնեն միմյանցից: Իտալացի մասնագետների համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Social and Personal Relationships ամսագրում:

Հետազոտությանը 229 ամուսնական զույգ է մասնակցել: Նրանց խնդրել են պատմել ամուսնական կյանքից բավարարվածության մասին սկզբում, ամուսնությունից մեկուկես տարի անց եւ երկու տարի անց:

Արդյունքում պարզվել է, որ իրենց զգացմունքների մասին հազվադեպ զրուցող ամուսիներն ավելի հաճախ են խոսում ամուսնության խնդիրների մասին: Միաժամանակ, գիտնականները պարզել են, որ ժամանակի ընթացքում կանայք ավելի ազատ են դառնում եւ ավելի շատ են վստահում իրենց կեսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ