News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մասնագետները գործատուներին առաջարկում են փոխել գրասենյակային տարածքի ինտերիերը: Նրանք կարծում են, որ հարկավոր է բարձր կահույք տեղադրել, քանի որ դա նպաստում է աշխատակիցների աշխատունակության բարձրացմանն ու նրանց առողջության պահպանմանը:

Ըստ Informing-ի, գիտնականները փորձ են անցկացրել, որի ընթացքում գրասենյակային աշխատողներին առաջարկել են աշխատել բարձր սեղանների մոտ եւ նրանց հետեւել 6 ամիս շարունակ: Արդյունքում 46%-ով ավելացել է նրանց աշխատունակությունը, իսկ մարդիկ 1.6 ժամ ավելի պակաս են նստել:

Երկարատեւ նստակյաց կյանքը հանգեցնում է առողջական մի շարք խնդիրների: Մասնագետներն առաջարկում են կրճատել նստած վիճակում աշխատաժամերը, ինչպես նաեւ աշխատանքի ժամանակ մարմնամարզության ընդմիջումներ անել:

Այդպիսով հնարավոր կլինի նվազեցնել մի շարք հիվանդությունների, օրինակ՝ սիրտ-անոթային խնդիրների, դիաբետի առաջացման վտանգը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ