News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր` հունիսի 22-ին, «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առարկաներից քննություններով ավարտվում է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հունիսի 1-ից մեկնարկած պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջին հիմնական փուլը:

Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը:

Այսպես, «Քիմիա» առարկայից այսօր քննություն կհանձնի 1511 դիմորդ, իսկ «Հայոց պատմությունից»` 3266:

Քննությունները կկայանան Հայաստանում ձեւավորված 18 քննակենտրոններում, որից 5-ը գտնվում է Երեւանում, ինչպես նաեւ ԼՂՀ-ի 4 քննակենտրոնում:

ԳԹԿ մամուլի խոսնակը նշեց, որ դիմորդները քիմիայի քննությանը կարող են տանել միայն պարզագույն հաշվիչներ, իսկ Մենդելեեւի աղյուսակը փակցված կլինի սեղաններին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ից Հայաստանում  մեկնարկել են պետական ավարտական եւ միասնական քննությունները: Հայաստանում  այս տարի դիմորդների թիվը 18 հազար 107 է, ԼՂՀ-ն` ներառյալ, մինչդեռ 2010թ 17 հազար 656 է եղել: ԼՂՀ-ում 2010թ դիմում հայտ է ներկայացրել 876 դիմորդ, իսկ այս տարի` 1260: Ընդհանուր առմամբ, Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորվել էր 40 քննակենտրոն, ԼՂՀ-ում` 8:

Նշենք, որ դիմորդները քննությունից հետո պատճենահանված ձեւաթղթերով են դուրս գալու, եւ 1 ժամ անց նրանք կարող են այցելել ԳԹԿ-ի atc.am կայք, որտեղ տեղադրված կլինեն թեստերն իրենց պատասխաններով: Ստեղծվել է եւս մեկ կայք` gtk.am, որին բաժանորդագրվելով՝ դիմորդն իր էլեկտրոնային հասցեին կստանա իր քննության արդյունք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ