«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունն, այսօր` հունիսի 28-ին, նիստ է հրավիրել, որտեղ որոշվել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ներկայացնել էթիկայի հանձնաժողովի կազմում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀՇ նախագահ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Մյուս որոշումը, որը կայացվել է խմբակցության նիստում, վերաբերում է նրան, որ այն օրենքի նախագծերը, որոնք գալիս են խմբակցություն, ելնելով օրենքի բնույթից եւ, թե որ հանձնաժողովն է գլխադասային, հանձնարարել այդ նախագիծը մշակման իրենց այն անդամներին, որոնք այդ հանձնաժողովի անդամ են:
«Օրինակ, եթե կրթության ոլորտին վերաբերող հարց է, ես կրթության հանձնաժողվում եմ, ապա ես պետք է պատրաստեմ նախագիծը եւ ներկայացնեմ մեր խմբակցությանը` խմբակցության կարծիք ձեւավորելու համար: Եթե պետաիրավական հարցեր են, ապա` Գագիկ Ջհանգիրյանը, տնտեսականը` Հրանտ Բագրատյանը, արտաքին քաղաքականը` Լեւոն Զուրաբյանը»,- պարզաբանեց Արամ Մանուկյանը, հավելելով, որ նիստին քննարկվել են նաեւ ներքին կազմակերպչական հարցեր:



























