Մոլդովական ալկոհոլային արտադրանքի ներկրումը Ռուսաստան կարող է արգելվել սեպտեմբերի 11-ին, ասված է «Ռոսպոտրեբնադզոր»-ի հաղորդագրությունում:
Գերատեսչությունը բացատրել է, որ միայն վերջերս փորձագետները ալկոհոլային արտադրանքի ութ խմբաքանակ են հայտնաբերել (երկուսը գինու, վեցը՝ կոնյակի), որոնք չեն համապատասխանում ներկայացվող պահանջներին: Որոշ խմբաքանակներում վնասակար նյութերի պարունակությունը թույլատրելի նորման գերազանցել էր 80-90 անգամ:
Rbc-ն հայտնում է, որ 2013թ. սկզբից Մոլդովայից Ռուսաստան է ներկրվել գրեթե 4 հազ խմբաքանակ ալկոհոլային արտադրանք եւ գինու հումք՝ ընդհանուր 25,1 մլն լիտր ծավալով:
Ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն հայտարարել էր, որ մոլդովական գինեգործական համալիրը «բացասական վերածնունդ» է ապրում, ինչը կարող է «2006թ. սկսված վիշապային փուլի» կրկնության պատճառ դառնալ:
Նրա խոսքով՝ այս պահին մոլդովական կողմն առաջարկել է մասնագետների երկկողմ հանդիպում կազմակերպել, իսկ Օնիշչենկոն մոլդովական իշխանությունների արձագանքը ստեղծված իրավիճակին անվանել է «թույլ ջղաձգումներ»:





























