Եվրոպան կփորձի օգնել Հայաստանին եւ մյուս գործընկերներին ընդունելի պայմաններ գտնել, որպեսզի հնարավոր լինի համատեղել Մաքսային Միության հետ համագործակցությունն ու ԵՄ ինտեգրացումը, հայտարարել է բարիդրացիական հարաբերությունների քաղաքականության ու ընդլայնման հարցերով եվրոպական կոմիսար Շտեֆան Ֆյուլեն՝ սեպտեմբերի 11-ին հանդես գալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լսումների ժամանակ:
«Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի մեր գործընկերները կարողանան Եվրոպական Միության հետ համագործակցության համատեղ ուղիներ գտնել, որը չի խախտի ԵՄ հետ ասոցացված համաձայնագրի պայմանները»,- հայտարարել է Ֆյուլեն:
Նրա խոսքով ԵՄ-ն միշտ պատրաստ է համագործակցել իր գործընկերների հետ Մաքսային Միության հետ եւ Եվրոպական Միության հետ այնպիսի համագործակցության ապահովումը, որի չի հակասի ԵՄ հետ ասոցացված համաձայնագրի պայմաններին:
«Փոխակերպում. ահա Ասոցացված համաձայնագրի խաղի կանոնը: Մենք շարունակում ենք պարզաբանել Ռուսաստանին, որ Արեւելյան համագործակցությունը ձեր հաշվին չի տեղի ունենում, այն ձեր դեմ չէ եւ ուղղված չէ ձեր շահերի դեմ: Մենք ամեն անգամ Ռուսաստանին պարզաբանում ենք, որ սա քաղաքական խաղ չէ, սա մեր գործընկերների ինքիշխան իրավունքն է ինքնուրույն որոշումներ կայացնել»,- հավելել է Շտեֆան Ֆյուլեն:
Ֆյուլեն նշել է, որ Ռուսաստանը կարող է նաեւ զգալի օգուտ ունենալ հարեւան երկրների կողմից ասոցացման համաձայնագրերի կնքումից եւ դրանց ԵՄ ինտեգրացումից հետո, քանի ոեւ դա կնպաստի հետագայում հենց Ռուսաստանի ինտեգրացմանը գլոբալ աշխարհը: Բացի այդ Ֆյուլեն նշել է, որ Ռուսաստանը «պետք է հարգի մեր գործընկերների ինքիշխան իրավունքները, եւ որ ԵՄ աջակցություն կցուցաբերի ճնշման ենթարկված երկրներին:
Ռուսաստանի կողմից ճնշման գործադրման հարցով քննարկումների ժամանակ հանդես եկած եվրոպացի քաղաքական գործիչները Մոսկվայի գործողությունները համարել են անընդունելի եւ պնդել են, որ Ռուսաստանը պետք է կարմիր քարտ ստանա «խաղի արդար կանոնների խախտման ու հարեւան երկրների շանտաժի ենթարկելու համար, ովքեր փորձել են խորացնել ԵՄ հետ համագործակցությունը»: Մասնավորապես, Հայաստանում ստեղծված իրավիճակի ելք է համարվել հանրաքվեի անցկացումը, որը կլուծի Հայաստանի հետագա ինտեգրացման հարցերը:




























