Իսպանիայի կառավարությունը հավանություն է տվել աբորտների մասին օրենսդրությունը խստացնելու առաջարկին։
Օրենքում նոր փոփոխության համաձայն՝ հղիության արհեստական ընդհատումը դադարում է կնոջ իրավունքը համարվել եւ թույլատրվում է միայն բռնաբարության կամ մոր կյանքին վտանգ սպառնալու դեպքում։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ երեխայի կյանքը կախված լինի միայն մոր որոշումից», - հայտարարել է արդարադատության նախարար Ալբերտո Ռուիս Գիլյարդոնը։
Նախկինում կանանց թույլատրվում էր հղիությունն ընդհատել այն դեպքում, եթե հղիությունը 14 շաբաթից քիչ էր։ Ժամկետը 22 շաբաթի էր հասցվում, եթե սաղմի մոտ թերություններ էին նկատվում։
Կառավարության նախաձեռնությունն առաջիկա ամիսներին կքննարկի խորհրդարանը։ Օրենքի խստացման հակառակորդները մտադիր են բողոքի ցույցեր անցկացնել, հայտնում է ВВС-ն։





























